top of page
Поиск

Հաճախ տրվող հարցեր/պատասխաններ.

  • Фото автора: Ruben Velitsyan
    Ruben Velitsyan
  • 15 мар. 2025 г.
  • 1 мин. чтения


1. Ինչ կարող եմ անել իմանալով ICT կոնցեպտը.

- Սովորելով ICT կոնցեպցիան՝ դուք կսովորեք շուկայի իրական տրամաբանությունը՝ սկսած ինստիտուցիոնալների վարքագծից մինչև գների շարժման դինամիկան։ Կարող եք սովորել ճանաչել կարևոր կետերը, որտեղ իրականացվում են մեծ գործարքներ՝ կառավարելով ռիսկը և կատարելով ավելի խելացի առևտուր։

2. Ինչ շուկաներում կարող եմ թրեյդ անել իմանալով ICT.

- ICT կոնցեպցիան կարող է կիրառվել բազմաթիվ շուկաներում՝ ֆորեքս, կրիպտոարժույթներ, ֆոնդային շուկա և այլ ակտիվներ։ Այս մեթոդը օգտակար է բոլոր շուկաներում, որտեղ ներգրավված են խոշոր խաղացողներ՝ ինստիտուցիոնալ թրեյդերներ։

3. Ինչ է իրենից ներկայացնում այս կոնցեպտը.

- ICT (Inner Circle Trader) կոնցեպցիան հիմնված է ինստիտուցիոնալ թրեյդինգի ռազմավարությունների ուսումնասիրության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով շուկայի մեծ խաղացողների (ինչպիսք են կենտրոնական բանկերը, ֆինանսական գլոբալ հաստատությունները, մեծ ֆոնդերը) վարքագծին և նրանց գործարքներին։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են որոշվում գների շարժումները և ինչպես կարելի է առաջացնել թրեյդի եզակի հնարավորություններ։

IPDA (շուկայի էֆեկտիվությունը ապահովող հատուկ պարադիգման է, ալգորիթմն է, որի միջոցով այսպես ասած՝ մարկետմեյքերները շարժում են շուկան), ICT-ն էլ սովորեցնում է հենց այդ ալգորիթմի աշխատանքը, որը իմանալով՝ չեք ենթարվկի շուկայի մանիպուլատիվ շարժերին և կունենաք կայուն եկամուտ։

4. Ինչով է տարբերվում մնացած թրեյդինգի ձևերից.

- ICT կոնցեպցիան տարբերվում է դասական թրեյդինգից նրանով, որ այն հիմնված է շուկայի ինստիտուցիոնալ կողմի խորքային վերլուծության վրա՝ ներառելով լիկվիդություն, դիսբալանսներ, մարկետմեյքերների մոդելներ և գների անցյալ շարժման ուսումնասիրություն, ինչը հաճախ բացակայում է սովորական ռազմավարություններում։

5. Ինչով է տարբերվում ICT թրեյդերը սովորական թրեյդերից.

- ICT թրեյդերը սովորական թրեյդերից տարբերվում է նրանով, որ նա ավելի շատ վստահում է շուկայի ինստիտուցիոնալ և ալգորիթմական տրամաբանությանը՝ հաճախ վերցնելով միայն բարձր հավանականությամբ գործարքները։ Այս թրեյդերը կիրառում է խորը վերլուծություն՝ շուկայի ճիշտ միջավայրում դիրքավորման համար, որը բխում է շուկայի իրական ուժերից։

 
 
 

Недавние посты

Смотреть все
Թրեյդինգը խաղ չէ, այն հաշվարկ է:

Թրեյդինգը խաղ չէ, այն հաշվարկ է: Սովորեք ICT ամբողջական կոնցեպցիան, որ հասկանաք գների շարժման իրական պատճառները և առևտուր անել ինչպես...

 
 
 

Комментарии


bottom of page